ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Մերձավանում լարված մթնոլորտ է։ Բանն այն է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանի ընտանիքը վերադարձել է համայnք, ինչը համայնքում լարվածության ու զայրույթի պատճառ է դարձել։
Ըստ տուժողների հա8ազատների համայնքում մինչ օրս չեն հաշտվում Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվան հետ ու սպանության գործով Գեւորգ Հարությունյանի հայտարարությունները դատարանում, որ իբր ինքը չի սպանել Վալոդյա Գրըգորյանին ու վախից է մեղքը ընդունել, ավելի են թեժացրել առկա լարված իրավիճակը։