Հունվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սմո գերեզմանոցի» մոտ, երեխային կողքին նստեցրած, «Jeep» մակնիշի ավտոմեքենայից կրակում են շների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 17։40-ի սահմաններում Գետարգել գյուղի գերեզմանատան տարածքում Երևանի բնակիչ 49-ամյա Նիկոլայ Տ․-ն իր որդու՝ 11-ամյա Մ․ Տ․-ի ներկայությամբ «Գամո տիր» տեսակի հրացանից կրակոցներ է արձակել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկաները նրան հայտնաբերել ու ՀՀ քր․ օր.-ի 307 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նիկոլայ Տ․-ն աշխատում է «Սան Ռայս» հյուրատանը, որպես հավաքարար։