ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը փակագծեր չի բացում, թե ինչու է հրաժարականի դիմում գրել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Տիկին Գասպարյանն իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն ներկայացրել է, ես դա մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից՝ եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։
«Գլոբալ կոնտեքստում` անկախ մարդու անուն–ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն, հովանավորչական գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից»,– հավելեց ՔՊ-կական պատգամավորը: