«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս օգոստոսին գրել էր, որ Ազգային ժողովի նախկին նախագահ, իսկ այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 5-ին հարսանիք է կազմակերպելու։
Հարսանեկան խնջույքը նախատեսվում է անցկացնել Ջրվեժում գտնվող «Palladium Hall» ռեստորանային համալիրում, իսկ հյուրերի թվում լինելու են քաղաքական և իշխանական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական վերնախավի ներկայացուցիչներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված են հարսանիքին։ Նշենք, որ սա Ալեն Սիմոնյանի երրորդ հարսանիքն է լինելու։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հարսնացուն վաղուց նրա օրինական կինն է, որի հետ հարաբերությունները հրապարակավ օրինականացրեց մոտ մեկ ամիս առաջ։ Անելա Գուբրյանը 26 տարեկան է։