news-details
Հասարակություն

Իշխանական կուլիսներում լուրջ քննարկվում է Ադրբեջանի հետ պայմանագիրը միակողմանի ստորագրելու հարցը․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

Իշխանական կուլիսներում լուրջ քննարկվում է Ադրբեջանի  հետ պայմանագիրը միակողմանի ստորագրելու հարցը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը․

«Իմ տեղեկություններով, այդ օրակարգով Անվտանգության խորհրդի 2-3 նիստ է տեղի ունեցել, որ Հայաստանը միակողմանի ստորագրի այդ պայմանագիրը։  Եթե Փաշինյանն ասում է, որ հանձնարարել է ստուգել միջազգային պրակտիկան, առավել ևս ես ճիշտ եմ։

Դա շատ ավելի վտանգավոր կլինի։ Դա կնշանակի միակողմանի պարտավորությունների ստանձնում։ Այս պայմանագիրը կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզ է, սրանով ամեն ինչ սկսվում է»,- նշել է Սուրենյանցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

https://youtu.be/_jINQ7s5Mbw