news-details
Աշխարհ

Իրանական ԱԹՍ-ները hարվածել են Նախիջևանի օդանավակայանին և դպրոցին, կան տnւժածներ. Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի տարածքից արձակված երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ընկել և պայթել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ երկրորդը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի հարևանությամբ։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ», - նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Միջադեպի պատճառով Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Հարձակմանը հաջորդել է օդանավակայանի հարակից շրջանների կրթական հաստատությունների աշակերտների և ուսուցիչների շտապ տարհանումը։ Այս պահին իրավիճակը գտնվում է ուժայինների հսկողության տակ, իսկ իրանական կողմից պաշտոնական պարզաբանումներ դեռևս չեն ստացվել։