news-details
Հասարակություն

«Ինեկոբանկ»-ը պարզաբանել է՝ ինչու են իրենց հաճախորդների քարտերից գումարներ գանձվել

«Ինեկոբանկ»-ը պարզաբանել է՝ ինչու են իրենց հաճախորդների քարտերից գումարներ գանձվել։

«Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ բանկում ընթացող պրոցեսինգային համակարգերի բարելավման աշխատանքների ընթացքում սահմանափակ քանակի քարտային գործարքներ տեխնիկական պատճառներով սխալմամբ կատարվել են կրկնակի գումարով։

Կցանկանանք ընդգծել, որ հաճախորդները որևէ ֆինանսական կորուստ չեն կրել․ գումարները պարզապես ժամանակավոր սառեցվել են նշված բարելավման աշխատանքների ընթացքում։

Խնդիրը նույնականացվել է և գտնվում է շտկման փուլում։ Կրկնօրինակ գումարները ավտոմատ կերպով կվերադարձվեն Ձեր հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ձեր կողմից որևէ լրացուցիչ գործողություն անհրաժեշտ չէ։

Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար և գնահատում ենք Ձեր վստահությունն ու ըմբռնումը։

Հաճախորդների աջակցման թիմը պատրաստ է օժանդակել Ձեզ ստորև ներկայացված ուղիներով՝

– գրեք էլ․ հաղորդագրություն InecoMobile կամ InecoOnline համակարգերի միջոցով,

– գրեք էլ. նամակ [email protected] հասցեին,

– զանգահարեք +374 10 510 510 շուրջօրյա գործող հեռախոսահամարին»։

«Ինեկոբանկ»-ի մի շարք հաճախորդներ իրենց ֆեյսբուքյան էջերում ահազանգել էին, որ գիշերվա ընթացքում իրենց քարտերից գումարներ են գանձվել։