news-details
Քաղաքականություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված, որոնք վնասում են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար՝ կապված Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ, որոնք վնասում են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը»,-ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: