Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները երեկվանից համացանցում բոյկոտում են «Խազեր» մրցանակաբաշխությունը։
Արամեն, Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը, Լեան, Սյուզաննա Մելքոնյանը, Մհեր Բաղդասարյանը, Մանե Գրիգորյանն ինստագրամյան իրենց էջերում անդրադարձել են մրցանակաբաշխությանը։ Երգիչ-երգչուհիները նշել են, որ իրենք հայտ չեն ներկայացրել մրցույթի անվանակարգերում ներառվելու համար, բայց հայտնաբերել են, որ իրենց անունները կան դրանցում։
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները նշում էին, որ երգիչներն իրենք պետք է հայտ ներկայացնեն։
Ներկայացնում ենք վերոնշյալ արտիստների հրապարակումները․
