Հայաստանը կարևորում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, համոզված եմ՝ այդ գործում կհաջողենք»,- նշել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանն աշխատում ու շարունակելու է աշխատել ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի։
«Իսկ որոշումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով, համենայնդեպս, մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է, որովհետև բալանսը ձևավորված չէ, որ մենք կարողանանք ժողովրդին ընտրություն ներկայացնել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է, որ առանց նյարդի ու առանց վիճաբանությունների կաշխատեն ԵԱՏՄ-ում։
«Այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործեք»,- հավելել է Փաշինյանը։