news-details
Քաղաքականություն

Հայաստանի բանակը, բոլոր առումներով, երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի բանակը պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել:

Տասնյակ մարդիկ ինձ մոտեցել են, որպեսզի շնորհակալություն հայտնեն բանակում տիրող իրավիճակի և բարեփոխումների համար: Պաշտպանության նախարարությունը ընդունել է բանակի կերպափոխման տեսլականը, և այդ տեսլականը քայլ առ քայլ իրականացվում է:

Մնացածը՝ ով ինչ քաղաքական նկատառումով կասի կարևոր չէ, ինձ համար կարևոր են զինվորները, նրանց ծնողները և նրանց ծնողների արձագանքը»,- նշել է նա: