news-details
Հասարակություն

«Հարբած մարդուն ծաղրու՞մ են»․ Զովունիի բնակիչը՝ Արսինե Նավասարդյանի որդուն կյանքից զրկելու մասին

ArmLur.am-ը գրում է․

Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներ էին հնչել և սպանվել էր հայտնի դերասան Արսինե Նավասարդյանի որդին՝ 31-ամյա Ռուբենը։

Պարզվել էր, որ Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Զաքարյանը, ով փորձել էր փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։ Նա ձերբակալվել էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։

Հանցագործությունը նա կատարել էր իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։ Դեպքից երեք օր անց՝ փետրվարի 19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, 31-ամյա Ռուբեն Գ.-ն մահացավ։ Արմեն Զաքարյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է։

Եվ այսպես, ArmLur.am-ը զրուցել է Զովունու բնակիչ Արկադի Գալստյանի հետ, որը պատմեց, թե ինչ է լսել միջադեպի մասին։