news-details
Շոու-Բիզնես

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն ու երաժիշտ Արման Մնացականյանը միասին են

Starnews.am-ը գրում է.

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը, որտեղ մի շարք հայտնիներ լավագույնի տիտղոսին արժանացան: Նախքան նոմինացիաներին անցնելը, կար «Կարմիր գորգի» արարողությունը, որի ժամանակ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն ու երաժիշտ, Armenian Navy band-ի թմբկահար Արման Մնացականյանը միասին են եղել:

Այսօր Մանեն հրապարակել է տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, որ իր և Արմանի հարաբերություններն ավելին է, քան`ընկերությունը:

Հետևորդները նկատել ու մեկնաբանություններ են գրել` Մանեի աչքերում առկա փայլի մասին, ինչպես նաև երջանկություն մաղթել և իրենց ուրախությունը հայտնել անսպասելի լուրի առթիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Նյութի աղբյուր՝ starnews.am/91272229927228-2/