news-details
Քաղաքականություն

Գյումրիում «Հայաստան» դաշինքի շտաբի պետին ձերբակալել են, ժամերով պահել, հետո ասել՝ կներես, շփոթել ենք

Վաղ առավոտից «Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում խուզարկություններ են իրականացվել, ձերբակալված անձինք կան։

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ձերբակալել էին նաև Գյումրիում իրենց շտաբի պետերից մեկին։

«Բերել են Երևան ԱԱԾ, հետո տարել են Քննչական, այնտեղ ասել են, որ «ստեղ չպտի բերեիք», տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ էլ մի քիչ պահել են, հարցաքննել, ասել են՝ «շփոթել ենք, սխալ մարդ ենք բերել, կներես, ցտեսություն»»,- պատմեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ խուզարկություններ են եղել նաև Նոյեմբերյանի շտաբում, կրկին ձերբակալված անձինք կան։

Նյութի աղբյուր՝ https://ishkhanutyun.am/hy/article/2026/06/07/3359