news-details
Հասարակություն

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում

Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3,000 մետր բարձրության վրա, հայտնում է Flightradar-ը

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Մախաչկալայում։ «Պոբեդա» ավիաընկերության մասնագետները գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, շուտով կմեկնի Մոսկվա։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։ Որոշ ժամանակ անց Ռոսավիացիայից հայտնեցին, որ օդանավը վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում։

«Տեխնիկական խնդիր է եղել, որոշ ժամանակ հետո կթռչի Մոսկվա։ Դեռ չենք կարող ասել` երբ»,– ասացին կոմիտեից։