news-details
Քաղաքականություն

Ղազախստանից ներկրված ցորենը 4-րդ կարգի է

Ղազախստանի ազգային հացահատիկային օպերատորը հոկտեմբերին երկարաժամկետ պայմանագիր է կնքել հայ սպառողներին պարենային հացահատիկ մատակարարելու վերաբերյալ, որը նախատեսում է ամսական մոտ 15,000-20,000 տոննա ցորենի մատակարարում։ Այս մասին հայտնում են Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին գրում է civilnet.am-ը։

Փորձնական առաջին խմբաքանակը, որը Հայաստան է հասել նոյեմբերի 8-ին, բաղկացած է 4-րդ կարգի պարենային ցորենից։

4-րդ կարգի ցորենը սովորաբար խառնում են բարձր կարգի ցորենի հետ, որպեսզի ստանան միջին որակի ալյուր։ Տալիս են կենդանիներին՝ որպես սննդի բաղադրիչ։ Որոշ դեպքերում օգտագործվում է սպիրտի, օսլայի կամ տեխնիկական ալյուրի արտադրության մեջ։

Անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։

«Պրոդկորպորացիա» Ազգային ընկերության ԲԸ-ի կառավարիչ տնօրեն Տոբիլբեկ Օմարովի խոսքով՝ ղազախական հացահատիկի մատակարարումը Հայաստան պարենային դիվանագիտության օրինակ է։

«Այս իրադարձությունն ունի ոչ միայն տնտեսական, այլև պատմական նշանակություն, քանի որ հեռանկարային հնարավորություններ է բացում ուղիղ տարանցման և փոխադարձ առևտրի զարգացման համար։ Ղազախական հացահատիկի արտահանման միջոցով մենք ստեղծում ենք համագործակցության նոր կամուրջներ և նպաստում բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև վստահության ամրապնդմանը»,- նշել է «Պրոդկորպորացիայի» ներկայացուցիչը։

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ այժմ ազգային հացահատիկային օպերատորը բանակցություններ է վարում նոր հայ գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են ղազախական ցորենի կայուն մատակարարումներով։ Հեռանկարում դեպի Երևան հացահատիկի բեռնափոխադրումների ծավալները կարող են աճել։

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ցորեն ներկրող ընկերությունը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է։

Նյութի աղբյուր՝ https://www.civilnet.am/news/985129/%D5%B2%D5%A1%D5%A6%D5%A1%D5%AD%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D6%81%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6%D5%A8-4-%D6%80%D5%A4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB-%D5%A7