news-details
Քաղաքականություն

Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։

Այս մասին 24News-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ իր տնից ձերբակալվել էր Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։ Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։

«Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-ասաց նա: