news-details
Քաղաքականություն

Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ապա չենք միանալու․ Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժին միանալու մասին

Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ապա ոչ, ասել է Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ կմիանա Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժին, թե ոչ:

Նա նշել է, որ չի ցանկանում հին ու ներկա ուժերի հետ կոալիցիա կազմել։

«Ոչ մի պաշտոնի հակված չեմ, կարևորը պետությունն է։ Ունեմ երեք-չորս վարչապետի թեկնածու, այդ ցուցակում ես չկամ։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, ով կկարողանա այդ ծանրությունն իր վրա վերցնել, ով ունի փորձ, նա էլ թող լինի վարչապետի թեկնածու»,- ասել է Ծառուկյանը։