news-details
Քաղաքականություն

Եթե ԿԸՀ-ն կրկնաընտրություն չնշանակի, հատելու է բոլոր կարմիր գծերը. Նարեկ Կարապետյան

Եթե ԿԸՀ-ն ու ՔՊ-ն կրկնաընտրություն չնշանակեն այդ 2 ընտրատեղամասերում, հատելու են բոլոր կարմիր գծերը: Հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«ԿԸՀ-ն ընտրել է 2 տեղամաս, որտեղ ԲՀԿ-ն ամենաշատ ձայներն ունի, ու այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։