news-details
Քաղաքականություն

Ես վստահեցնում եմ՝ սեպտեմբերին պшտերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի․ Սամվել Կարապետյան

Հայաստանում սկսվեց ապօրինությունների շարք, ներկա իշխանությունները հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա, սկսվեց հարձակում հայոց ինքնության վրա, ավելի լավ է դու քո ձեռքով մեկ անգամ ճիշտ ու լավ անես, քան ամեն անգամ հույսդ դնես այլ քաղաքական ուժերի վրա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով այն մասին՝ թե ինչու է մտել քաղաքականության մեջ։

«Ես վստահեցնում եմ, որ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի, Հայաստանին սպառնում են 2 մարդ՝ Ալիևը և Փաշինյանը»,-նշել է Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, որ Փաշինյանը մարդկանց սպառնում է պատերազմով։

Սամվել Կարապետյանը նշել է, որ իրենք հարստանալու կարիք չունեն և հարստացնելու են հայ ժողովրդին։