Starnews.am-ը գրում է․
Go.sport FM 96.3-ի եթերում հյուրընկալվել էր դերասան Կարեն Հովհաննիսյանը, ով անկեղծ զրույց է ունեցել իր անձնական կյանքի մասին։
Հաղորդավարի հարցին՝ արդյոք իր կյանքում նոր փոփոխություններ կան, դերասանը հաստատել է, որ վերջին շրջանում կարևոր փոփոխություն է տեղի ունեցել․ ինքը և կինը՝ Մանե Հակոբյանը, որոշել են բաժանվել։
«Փոփոխություն վերջին շրջանում այո կա իմ կյանքում։ Մենք՝ ես ու Մանեն, բաժանվեցինք։ Շատ սիրուն, շատ կոկիկ, առանց ավելորդությունների, ընդհանուր համաձայնությամբ, առանց ավելորդ լարվածության։ Մինչ օրս այդ ամեն ինչը շատ սիրուն պահում ու պահպանում ենք, քանի որ մենք ունենք ընդհանուր բալիկ՝ մեր հրաշք Նանեն»,- նշել է նա։
Կարենի խոսքով՝ իրենց բաժանումը որևէ կերպ կապված չէ երեխայի հետ։ Նրանք պարզապես հասկացել են, որ իրենց ճանապարհները այլևս չեն համընկնում։
Դերասանը նաև ընդգծել է, որ մեծ հարգանք ունի նախկին կնոջ նկատմամբ և վստահում է նրան, հատկապես իրենց դստեր դաստիարակության հարցում։
«Ես իրեն շատ հարգում, կարևորում եմ, վստահում եմ, որովհետև դաստիարակության մեծ մասը մեր պուճուրի իրա ձեռքերում է։ Շատ լավ է, որ մենք ընդհանուր համաձայնության ենք գալիս, որ նույն մոդելի դաստիարակությունն ունենա մեր երեխան»,- ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։