news-details
Քաղաքականություն

Ես որևէ երկրի դրոշ վшռելու կողմնակից չեմ, բայց սա ընդունված բողոքելու տարբերակ է․ Ռոբերտ Քոչարյանը՝ Թուրքիայի դրոշը шյրելու մասին

Tert.am-ը գրում է․

Ես որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց սա ընդունված բողոքելու տարբերակ է, եթե կա երկիր, որի քաղաքականությունը այլ երկրին ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է, այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշը այրելու գործողությանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սադրիչ էր համարել այս գործողությունը։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին։