Ես մեծ հավանականությամբ կմասնակցեմ ԱԺ ընտրություններին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ կմասնակցեմ», - նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանի այն կոչին, ըստ որի եթե պաշտոնաթող նախագահները ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա չպետք է մասնակցեն 2026 թ․-ի ԱԺ ընտրություններին։