Starnews.am-ը գրում է.
«Tete A Tete» հաղորդման հյուրը այս անգամ Ալեն Սիմոնյանն էր։
Հաղորդման ընթացքում հաղորդավարը նախ շնորհավորել է Սիմոնյանին նշանադրության կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին շրջանում հանրության և մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկը հենց նրա անձնական կյանքն է։ Քննարկումների կենտրոնում էր նաև այն հանգամանքը, որ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե նրա ընտրյալը՝ Անելյա Գուբրյանը, իբր իր մտերիմ ընկերոջ դուստրն է։
Այս հարցին պատասխանելով՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
ցՀաղորդավարը նաև հետաքրքրվել է՝ արդյոք սիրահարվել է առաջին հայացքից։ Սիմոնյանը նշել է, որ դժվար է միանշանակ ասել, սակայն հնարավոր է, որ այդպես էլ եղել է։
«Դժվար է ասել, բայց երևի այո։ Բայց ես այնպիսի կարգավիճակ ունեի, որ այդ միտքը ինձ միշտ խանգարել է։ Ես երկար ժամանակ փորձել եմ հերքել դա և կարծես փախչել իրականությունից, բայց եղավ այն, ինչ եղավ»,- նշել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: