news-details
Հասարակություն

Երկու եղբայր են, ինքը մեծն էր, ամբողջ գյուղը սգում է. Ծաղկավանի գյուղապետը՝ սպանված 19–ամյա Արամի մասին

Շաբաթ օրը կեսօրից հետո ժամը 2-ը սահմաններում լսեցինք, որ նման դեպք է եղել՝ Արամ Խաչատրյանը Սևանում դանակահարվել է. Ինքը շատ լավ ընտանիքի տղա էր, երկու եղբայր էին, մեծը ինքն էր, փոքրը 17 տարեկան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Վերին Ծաղկավանի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը՝ անդրադառնալով փետրվարի 21–ին Սևանում 19–ամյա տղայի սպանության դեպքին։

«2025 թվականին զորակոչվել էր հայկական բանակ, վեց ամիս ծառայելով հայկական բանակում, հետո պայմանագիր էր կապել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, հետ վերադարձել մեր համայնքին մոտ զորամասում հետագա ծառայությունը շարունակելու համար։ Հինգշաբթի օրը իջել է զորամասից, իր ազատ հերթափոխն է եղել, ուրբաթ օրը տանն է մնացել, շաբաթ օրը գնացել Սևան ու մեզ անհայտ պատճառով դանակահարվել։

Հետը մարդ եղել է, որպես վարորդ տեղափոխել է, իսկ մնացածի մասին տեղեկություն չունեմ, ինքը ոչ մի բանի չի խառնել, անգամ իմ լսելով մեքենայի մեջ է եղել, չի էլ պատկերացել, որ կարող է վայրկյանների ընթացքում մահվան ու կյանքի հարց լինի Արամի հետ կապված։

Նման դեպք առաջին անգամ էր Վերին Ծաղկավան գյուղում, երիտասարդ տղա է դանակահարված, ամբողջ գյուղը սգում է։ Այսպիսի սուգ մեկ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ էր, երբ ունեինք զոհված տղերք։ Խաղաղ պայմաններում երիտասարդի կորուստը շատ վատ է, լինի մեր գյուղից, ձեր գյուղից, թե երկրի այլ հատվածներից։ Նոր էր կյանք մտել, դեռ 20 տարեկանը չլրացած պատանի, կյանքը նոր էր պատկերացնում ու ցավոք ինքը էլ մեզ հետ չի»,–ասաց նա։

Գյուղացիներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Նորմալ, աշխատող գյուղացի, չարչարվող, տանջվող ընտանիքի երեխա էր, օգնող, ընկերասեր, մի արտակարգ տղա։ Ես բառեր չեմ գտնում այդ երեխայի մասին ասելու, բոլորս էդ ցավն ապրում ենք։ Չէր կարա էդ երեխեն ինչ-որ մի վատ քայլ աներ, ծնողներն էլ շատ խելոք, հասնող, բարի, նորմալ ժողովուրդ են։

Պատճառների մասին ես չեմ կարա ասեմ։ Իմ լսածն էն ա եղել, որ կանչել են հանդիպման, երեխա ա, գնացել է ու շարունակություն արդեն էս ա։ Էս ցավը ոչ միայն իր ընտանիքինն է, սաղ գյուղինն է։ Ջահել երեխա էր, ի՞նչ էր տեսել կյանքից, 5 տարի պիտի ծառայեր հայրենիքին, սահմանը պիտի պահեր, որ էդ տականքները հանգիստ ապրեին։ Տղայիս հետ անկուց են ընկերներ եղել։ Տղաս էլ րոպեն մեկ զանգում է, ի՞նչ անենք, չենք կարող հետ բերել։ Իրար հետ էլ Հոկտեմբերյանում  «ուչեբկա» են եղել։ իմ տղեն Սիսիան գնաց, Արամն էլ եկավ այստեղ»։

Մեկ ուրիշ գյուղացի էլ նշեց, որ շատ խելոք երեխա էր Արամը. «Ես չգիտեմ՝ ոնց է եղել, ինչ է եղել, բայց մեզ մոտ մեծացած երեխա է, ոչ կռվարար էր, ոչ խուժան աշխարհի մասնակից։ Աշխատասեր ընտանիք են, ինքն էլ բանակի ծառայող։ Շատ ցավալի է, սաղ գյուղն է սգում այս պահին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am" id="menur1a2f" href="https://news.am/" rel="noreferrer noopener" target="_blank" class="fui-Link ___1q1shib f2hkw1w f3rmtva f1ewtqcl fyind8e f1k6fduh f1w7gpdv fk6fouc fjoy568 figsok6 f1s184ao f1mk8lai fnbmjn9 f1o700av f13mvf36 f1cmlufx f9n3di6 f1ids18y f1tx3yz7 f1deo86v f1eh06m1 f1iescvh fhgqx19 f1olyrje f1p93eir f1nev41a f1h8hb77 f1lqvz6u f10aw75t fsle3fq f17ae5zn" title="https://news.am/">NEWS.am–ի տեղեկություններով, փետրվարի 21–ին, Արամն ընկերոջ հետ է գնացել Սևան, դեպքի ժամանակ ընկերը ավտոմեքենայում է եղել։ Նա տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում Արամին գրկախառնվում, ապա միանգամից սկսում դանակահարել։ Դա տեսնելով ընկերը մեքենայից դուրս է վազել, մոտեցել Արամին, ինչից հետո դանակահարողը փախուստի է դիմել։

Համագյուղացիների  խոսքով Արամին յոթ հարված է հասցվել։ Մի քանի տեղից վիրավորված Արամին ընկերն է հիվանդանոց հասցրել։

Նա Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքից էր, պայմանագրային զինծառայող, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից, ծառայում էր իր բնակավայրի մոտ գտնվող զորամասում։

Նա սպանությունից երկու օր առաջ էր իջել հերթափոխից։ Այսօր Վերին Ծաղկավանում Արամ Խաչատրյանի հուղարկավորությունն է։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների սպանության մեջ կասկածվում է 17–ամյա անչափահաս, որը Արամի հետ շփվող մի աղջկա խորթ եղբայրն է։ Հենց նա է, ըստ մեր տեղեկությունների ժամկետային զինծառայող Արամին կանչել Սևան քաղաք ինչ–որ բան քննարկելու։ 17–ամյա անչափահասը և ևս մեկ անձ կալանավորված են։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը մեկ ամիս ժամկետով։

Գյուղի բնակիչները կատարվածից շոկի մեջ են, ամբողջ գյուղը սգում է երիտասարդի ողբերգական մահը։

Նշենք, որ սպանության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ փետրվարի 21–ին, Ժամը 13:00-ի սահմաններում դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Արամ Խաչատրյանը, որը գիտակցության չգալով մահացել էր։ Ոստիկանները պարզել են, որ երիտասարդին զանգահարել  և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու միանգամից դանակահարել են։ Սպանության մեջ կասկածվողների անունները չեն հրապարակվում,  նշվում են միայն անունների սկզբնատառերը՝ Ն. Մ. և Ա. Մ.։

Armlur.am–ի տեղեկություններով՝ դանակահարողները անչափահասներ են, ըստ նույն լրատվամիջոցի սպանությունը եղել է աղջկա պատճառով։

Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/931956.html