news-details
Հասարակություն

Երկար լռությունից հետո Խաչատուր Հունանյանը մանրամասներ է հայտնել իր առողջական վիճակից

Starnews.am-ը գրում է․

Դերասան Խաչատուր Հունանյանը երկար դադարից հետո վերջապես կապ է հաստատել իր հետևորդների հետ՝ ներկայացնելով իր առողջական վիճակի վերաբերյալ իրական պատկերը։

Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ, թե դերասանի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն Խաչատուրը հերքել է այդ լուրերը՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Դերասանը նշել է, որ շարունակում է ստանալ քաղցկեղի դեմ անհրաժեշտ բուժումը, և գործընթացը ընթանում է բնական հունով։ Նա նաև կիսվել է հույս ներշնչող տեսանյութով, որտեղ վստահեցնում է, որ պայքարում է ուժեղ և չի հանձնվում։

«Պայքարում ենք շատ ուժեղ, կխնդրեի պոզիտիվ բաներ խոսեիք»,- ասել է նա՝ դիմելով հանրությանը։