Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում մայիսի 19-ին ժամը 16:00-ի սահմանում ավտոմեքենաներ են բախվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից՝ նշելով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Համացանցում, քաղաքի նշված հատվածից, տարածվում են տեսանյութեր, որոնցում պայթյունի ձայներ են լսվում, նկատվում է նաև հրդեհ: