news-details
Հասարակություն

Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ մանրամասներ

ArmLur.am-ի  տեղեկությունների համաձայն՝ զինվորը նամակ է գրել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նամակում ներողություն է խնդրել ընկերներից, հարազատներից։ Իսկ խնդիր ունեցել է նա զորամասում. հասցրել են ինքնասպանության, թե սպանել են՝ այս պահին իրավապահ համակարգը քննում է։

Ապրիլի 14-ին հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

Ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, որոնք պարզում են դեպքի հանգամանքները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։ Նա 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզվում է։