«Tete A Tete» հաղորդման եթերում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ իր հարաբերություններին։
Ուշագրավ էր հատկապես Արսեն Սաֆարյանին վերաբերող հատվածը։
Սիմոնյանը նշել է, որ չնայած գրեթե բոլորի հետ լավ հարաբերություններ ունի, սակայն Արսեն Սաֆարյանի հետ շփումը վերջին շրջանում նվազել է, ինչի համար ինքը ցավում է։
«Նրան շատ եմ սիրում, հարգում, գնահատում ու ցավում եմ, որ քիչ ենք շփվում... Ենթադրում եմ, որ, չգիտեմ ինչի, ինքը Ղարաբաղի հետ տեղի ունեցածի մեջ նաև ինձ է մեղադրում, թեև չգիտեմ՝ իմ մեղքի բաժինը որն է», - անկեղծացել է Ալեն Սիմոնյանը։