news-details
Հասարակություն

Դшնшկահարություն. 3 զինծառայող հոսպիտալացվել է

Այսօր Վարդենիսի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Այդ մասին MediaHub-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Դանակահարված զինծառայողները 3 հոգի են, երեքն էլ այս պահին հոսպիտալում են:

Պաշտպանության նախարարությունից MediaHub-ին հայտնեցին նաև, որ վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

«Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,- ասացին գերատեսչությունից: