news-details
Հասարակություն

Դերասան Գոռ Հակոբյանը դիմում է դրամահավաքի համար․ որդու մոտ հայտնաբերվել է չարորակ քաղցկեղ

Սիրված դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը ծանր փորձության առջև է կանգնած. Նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Իր ունեցած և ընկերների փոխանցած միջոցներն այլևս բավարար չեն փոքրիկին բուժելու համար:

«Ունեցվածքս արդեն հանել եմ վաճառքի, սակայն մինչև մեկնելը ունենք ընդամենը 5–7 օր ժամանակ, և այդ ընթացքում չենք հասցնի վաճառել այդ ամենը։ Այդ պատճառով դիմում եմ ձեր օգնությանը»:

Ուստի Գոռ Հակոբյանը ստիպված է հայտարարել դրամահավաք` խնդրելով աջակցել որդու բուժմանը։ Նվիրատվություն ցանկացողները կարող են օգտվել հետևյալ տվյալներից․

Inecobank (AMD) – 2050155824681001 (Գոռ Հակոբյան) Inecobank (USD) – 2050155824687020 (Gor Hakobyan) Բանկային քարտ – 5406 6100 0460 4943 (Gor Hakobyan) Արագ փոխանցումներ – Money Gram, Intel Express (EUR, USD, RUB)

Տեղեկության տարածումը նույնպես կարող է մեծ օգնություն լինել։