news-details
Քաղաքականություն

Դավիթը Բաքվում` ճաղերի հետևում, ավելի ազատ է, քան իշխանությունը պինդ գրկած կառավարիչները, ովքեր մոլեռանդությամբ առաջ են մղում ադրբեջանական շահերը․ Տիգրան Աբրահամյան

Դավիթը Բաքվում` ճաղերի հետևում, ավելի ազատ է, քան իշխանությունը պինդ գրկած կառավարիչները, որոնք մոլեռանդությամբ առաջ են մղում ադրբեջանական շահերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Դավիթ Բաբայանի գործով Բաքվի «դատավարության» նյութերն եմ նայում, որոնք համապատասխան ընթացակարգերից հետո ադրբեջանցիները հանրայնացնում են:

Ադրբեջանական քարոզչությունն ու կեղծիքը ֆիլտրում ես ու տեսնում, որ Բաքվի բանտում արդեն 1.5 տարի նստած հայն ասում է` այո´, ես դեմ եմ եղել Արցախի ադրբեջանական ինտեգրացիային:

Այստեղ տաքուկ անկյուններում, թաքնված քպ-ականներն ինչ միկրոֆոն գտնում են ամբողջ ուժով գոռում են, որ իրենք միշտ էլ համարել են, որ Արցախն Ադրբեջան է:

Դավիթը Բաքվում` ճաղերի հետևում, ավելի ազատ է, քան իշխանությունը պինդ գրկած կառավարիչները, որոնք ավելի մոլեռանդությամբ են ադրբեջանական շահերը առաջ մղում, քան իրենք` ադրբեջանցիները:

Դավիթ ջան, պինդ եղիր:

Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»: