news-details
Քաղաքականություն

Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք. Նիկոլ Փաշինյանը՝ Գեղարքունիքի մարզում

2022 թվականին ծիրանի արտահանման հետ կապված խնդիր ունեցանք, բայց խնդիր չունեցանք ինչո՞ւ, որովհետև այն մարդիկ, որ ուրիշ երկրների սուպերմարկետներից պետք է առնեին, ուտեին, 50,000-60,000 մարդու հոսք եղավ Հայաստան, եկան,  Հայաստանում առան։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Գեղարքունիքի մարզում ասել է Նիկոլ Փաշինյանը: 

«Մարդիկ շատ են բողոքում գների աճից, հիմա այս իրավիճակը, հույս ունեմ՝ մի քիչ կօգնի, որ միրգ, բանջարեղենի և այլնի գները ՀՀ-ում մի քիչ ընկնեն, բայց այնպես, որ արտահանողները չտուժեն և մենք իրենց անպայման կաջակցենք, բայց այս ամեն ինչը հետևյալի մասին է, ժողովուրդ ջան, ամենակարևոր թեման, որ ես ձեզ հետ ուզում եմ կիսել, հետևյալն է՝ ՀՀ-ում հաստատված է խաղաղություն և ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առթիվ։ 

Առաջիկա ընտրությունների հիմնական հարցը դա է և այն, ինչ տեղի է ունենում, օրինակ, ենթադրենք՝ մի ավտոմեքենա բիբար հետ եկավ, ինչի՞ համար է, որ մարդն ասի՝ վա՜յ, բիբարի հետ կապված խնդիր կա, ուրեմն արի ես խաղաղությանը տեր չկանգնեմ, ես տեր կանգնեմ բիբարին, խաղաղությանը տեր չկանգնեմ: Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»,-նշել է նա: