news-details
Քաղաքականություն

Բավարար է մեր ժողովրդին սնենք նոր ցեղաuպանnւթյnւնների մասին տվյալներով, այդ մրցավազքը պետք է դադարեցնել. Նիկոլ Փաշինյան

Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով և ընդհանրապես, այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ և այդ ամեն ինչը մեկ բանի մասին է՝ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին, թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա միջազգային հանրությունը Ցեղասպանությունը կճանաչի, էսա մի օր Սևրի պայմանագիրը կաշխատի, էսա մի օր էս կլինի: