news-details
Քաղաքականություն

Բադալյան եղբայրները «Դվին հյուրանոցային համալիրի» հետ որևէ առնչություն չունեն․ պարզաբանում

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե Բադալյան եղբայրները ձեռք են բերել «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն, չի համապատասխանում իրականությանը։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը որևէ առնչություն չունի հյուրանոցային համալիրի հետ, և ծրագրերում հյուրանոցային համալիրը ձեռք բերելու մտադրություն չկա։

Խնդրում ենք լրատվամիջոցների գործընկերներին զերծ մնալ չճշտված լուրերի տարածումից և հարցերի դեպքում դիմել ընկերությունների խմբի հանրային հաղորդակցության բաժին ստույգ տեղեկատվություն ստանալու համար։