news-details
Քաղաքականություն

Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը․ Իվետա Տոնոյան

Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։ Այս մասին ասել է  ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։

««Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ են կագնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,- Սպուտնիկ Արմենիային հայտնեց նա։

Նախնական տեղեկություններով` խուզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում, հայտնում է Սպուտնիկ Արմենիայի աղբյուրը։