44-օրյա պատերազմում Հայաստանի տարած պարտության հինգերորդ տարելիցի կապակցությամբ ՀՀ երկորդ նախագահը հարցազրույց է տվել «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը։
Ինչո՞ւ ընկավ Արցախը։ Հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասել է.
«Մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը, հաստատ, իրենց վրայով չէր։ Անճարության մի զգացողություն էր, որ դու տեսնում ես՝ ամեն ինչ կորցնում ես, քո հայրենիքը կորցնում ես»,- նշել է նա։
Նոյեմբերի 9-ին ժամը 21:00-ին հեռարձակվելիք հարցազրույցի անոնսում Ռ. Քոչարյանը նշում է.
«Ադրբեջանը հիմա չի կրակում, քանի որ ինչ ուզում են՝ Նիկոլ Փաշինյանը տալիս է։ Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որն ամրագրված չէ երաշխիքային մեխանիզմներով»։
Խաղաղությանն ուղղված բանակցությունները, ըստ Ռ. Քոչարյանի, ճիշտ չեն ընթանում. «Այս մարդկանց կամ խելքը չի հերիքում, կամ պուլտն ուրիշ տեղ է»։