news-details
Քաղաքականություն

«Այդքանը մենք էլ գիտենք». ՔԿ-ն արձագանքել է Անդրանիկ Թևանյանի հերքմանը

Քննչական կոմիտեն արձագանքել է ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանին, ով իր հերթին ավելի վաղ հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Քննչական կոմիտեի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներն ու կասկածի տակ է դրել իր դեմ պետական դավաճանության  և լրտեսության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը։ 

 «Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը:

Այդքանը մենք էլ գիտենք։ Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք «ապօրինի» բառը:

Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- Թևանյանի հայտարարությունից հետո նշել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Անդրանիկ Թևանյանը ավելի վաղ հայտարարել էր՝ 2023-ին վայր է դրել մանդատը և չէր կարող 2024-ին փակ լսումների մասնակցել։