Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորության տակ, կառույցի ներսում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են փրկարարնփրը, հատուկ գեներատորներով կատարել էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո քաղաքացիներին դուրս են բերել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են եղել։