news-details
Քաղաքականություն

Աշխարհի ո՞ր երկրի կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ իր տունը «ռեմոնտ» անի, մենք 13.3 մլրդ փող ենք տվել. Փաշինյան

Մենք 13.3 մլրդ ՀՀ քաղաքացիներին փող ենք տվել, որ իրանց տները «ռեմոնտ» անեն։ ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը քաղաքացիներին աջակցություն է ցուցաբերել բնակարանների վերանորոգման և հիփոթեքային ծրագրերի շրջանակում։

«Աշխարհի ո՞ր երկրի կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ իր տունը ռեմոնտ անի։ Բա սրա համար ենք հեղափոխություն արել, այդ թվում՝ սրա համար»,– ասել է նա։

Փաշինյանը նաև անդրադարձել է հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձի ծրագրին՝ նշելով, որ այն հնարավորություն է տվել տասնյակ հազարավոր քաղաքացիների դառնալ բնակարանատեր։

Նրա տվյալներով՝ այս ծրագրերի ընդհանուր ծավալը կազմել է 327.4 միլիարդ դրամ։