news-details
Քաղաքականություն

«Առոք-փառոք կգնանք մեր տները». Կարապետյանը վստահ է՝ փողոց դուրս գալու կարիք չի լինի, հաղթելու են

Մենք հաղթելու ենք, փողոց դուրս չենք գալու, այս մասին ասաց Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ են անելու, եթե ընտրություններում հաղթի ՔՊ-ն։

«Ինչի՞ համար մնանք փողոցում, առոք-փառոք կգնանք մեր տները»։

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն էլ էր 2021-ին համոզված, որ կհաղթի, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը պատասխանեց․«Քոչարյանն ասում էր՝ կրելու ենք, մենք ասում ենք՝ հաղթելու ենք»։