news-details
Քաղաքականություն

Արտուշ Գաբրիելյանի գործով երկու անձ է կալանավորվել՝ կաշառք տվողը և ստացողը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործով երկու անձ է կալանավորվել՝ կաշառք տվողը և կաշառք ստացողը:

Հակակոռուպցիոն կոմիտեի  նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը գործի վերաբերյալ Tert.am‑ին հայտնեց. «Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»:

Tert.am-ի տեղեկություններով կալանավորվածները կաշառք տվողն ու ստացողներն են:

Հիշեցնենք, որ երեկ Շենգվաիթի դատարանում քննչական գործողություններ են իրականացվել: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Այնուհետև մամուլում լուրեր տարածվեցին, թե դատավորը ձերբակալվել է, սակայն նրա փաստաբանը հերքեց Գաբրիելյանի ազատությունը սահամափակելու մասին լուրերը:

Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/04/30/gabrielyan/4229831