news-details
Հասարակություն

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում եռման ջուրը լցրել են խոհարարի դեմքին. դшնшկով հшրվшծներ հասցրել. Ինչ է կատարվել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հ.Պ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի հոկտեմբերի 30-ին’ ժամը 08:00-ի. սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան 1 հասցեում գործող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհանոցում, անհիմն, առանց որևէ պատճառի վեճի է բռնվել խոհարար Սամսոն Սողոմոնյանի հետ, որի ընթացքում նրա առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով’ ելնելով հանրորեն ընդունված նորմերին հակադրվելու ներքին զգացումից, կաթսայով լի եռման ջուրը լցրել է վերջինի դեմքին, այնուհետև իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Սամսոն Սողոմոնյանին, նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որն առաջացրել է առողջության տևական քայքայում:

Շարունակելով իր խուլիգանական վարքագիծը Հ.Պ․-ն դանակը ձեռքին դուրս է եկել խոհանոցից և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ’ սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը’ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով:

Մասնավորապես’ ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով տևական ժամանակ հյուրանոցում դրսևորել է հակաբարոյական և հակաիրավական վարքագիծ, աղմկել է, հյուրանոցում գտնվող անձանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, ֆիզիկական ներգործություն գործադրելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Լիլիթ Կարապետյանի և Քրիստինա Կարապետյանի մարմնի տարբեր հատվածներին’ անհանգստություն պատճառելով շրջակայքում գտնվող անձանց և խաթարելով նրանց անդորրը: