news-details
Մամուլի Տեսություն

Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի կորուստը հայոց պատմության մեջ է մտնելու որպես մեր ամենասև ու ամոթալի էջերից մեկը։ Իսկ տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը ավելի լայն համատեքստում կտրվի տարիներ անց, երբ արդեն երկարաժամկետ հեռանկարում զգալ տան Արցախի կորստի բացասական հետևանքները։

Արցախը Հայաստանի անվտանգության ողնաշարն էր, իսկ հիմա, երբ այդ ողնաշարը չկա, մեր անվտանգությունը դարձել է խոցելի՝ հատկապես Սյունիքի հատվածում։ Պատմականորեն հայկական Արցախն իր վերահսկողության տակ վերցնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ քայլ մոտեցավ պանթուրքական երազանքների իրականացմանը, որի հաջորդ քայլն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մտադրություններն են։

Նյութի աղբյուր՝ tert.am