news-details
Հասարակություն

Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել

Այսօր՝ մարտի 27-ին տեղացած առատ ձյան հետևանքով Սյունիքի մարզի որոշ ճանապարհներ դարձել են կամ անանցանելի, կամ դժվարանցանելի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Տանձավետ-Աղվանի ավտոճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատվածն ամբողջությամբ մերկասառույց է, ինչի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել և ստեղծվել է խցանում։

Վարորդներն ասել են, որ 1.5 ժամից ավելի է կանգնած են և ճանշինի կողմից ոչ մի տեխնիկա չկա, որ ձյունը մաքրեն։