Առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել նաև Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ասաց, որ Ստամբուլ-Երևան չվերթերի մասին պայմանավորվածությունն Էրդողանի հետ ձեռք է բերվել Չինաստանում կայացած հանդիպման ընթացքում։
Ինչ վերաբերում է Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների զարգացմանը, Փաշինյանը կարծում է, որ ժամանակն է աշխատանքային օրակարգում ներառել թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփումները։