news-details
Քաղաքականություն

Աֆրիկացիներին Հայաստան տեղափոխվելու կոչեր են արվում․ գործարարը պետական մարմիններին զգոնության կոչ է անում

ArmLur.am-ը շարունակում է հետևել սոցիալական ցանցերում  օգտատերերի կողմից տարածվող ուշագրավ հրապարակումներին և քննարկումներին։ Այս անգամ ուշադրության կենտրոնում են հայտնվել TikTok-ում և Instagram-ում տարածվող տեսանյութերը, որոնցում Հայաստանում բնակվող կամ հաստատված աֆրիկացիներ իրենց հայրենակիցներին կոչ են անում տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել Հայաստանում։

Մասնավորապես, գործարար Սամսոն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս երևույթին՝ պետական մարմիններին կոչ անելով ուշադրություն դարձնել սոցիալական ցանցերում տարածվող նման հրապարակումներին։

«Ուշադրություն. Սոցիալական ցանցերում (TikTok, Instagram) տասնյակ բնիկ աֆրիկացիներ հրավիրում են աֆրիկացիներին տեղափոխվել մշտական բնակության Հայաստան (բառացի relocate to Armenia)։ Առաջարկում են օգնություն, թղթերի ձևակերպում և այլն։ Ցուցադրում են արդեն ժամանածների դիմավորումը և այլն»,- գրել է նա։

Գրիգորյանը, միաժամանակ, նշել է, որ, իր գնահատմամբ, այս պահին երևույթը դեռ անհանգստացնող մասշտաբների չի հասել, սակայն պետական մարմիններին և լրագրողներին կոչ է արել ուսումնասիրել հարցը։

«Սա դեռ անհանգստացնող մասշտաբների չի հասնում, սակայն բոլորս գիտենք, որ տվյալ մայրցամաքից միգրանտների հետ որքան անսպասելի են խնդիրները դառնում վտանգավոր»,- գրել է գործարարը։

Նա նաև առաջարկել է նախապես ուսումնասիրել հնարավոր զարգացումները և համապատասխան կանոններ ու օրենսդրական կարգավորումներ մշակել։

«Ուսումնասիրեք, զբաղվեք, նախապես կանոններ և օրենքներ մշակեք, հետո ուշ չլինի»,- նշել է Սամսոն Գրիգորյանը։