news-details
Քաղաքականություն

30 կրակոց․ Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնու քրոջ շինության վրա կրակոցի հետքերը․ ի՞նչ են պատմում

Մայիսի 27-ին Էջմիածին քաղաքում հնչած կրակոցներից վնասվել է նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու քրոջը պատկանող շինությունը։ Ի՞նչ կապ ունի նա տեղի ունեցած կրակոցների հետ։

Նախ՝ ամենասկզբից։

Մայիսի 27-ին կրակոցներ էին հնչել Էջմիածին քաղաքում։ Քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել էին միջադեպի մասնակիցներին և հանցագործության գործիք ինքնաձիգը։ Դեղատան, դպրոցի, մի քանի տների լուսամուտներին ու պատերին առկա են կրակոցի հետքեր։

Էջմիածին համայնքում տեղեկություններ կան, որ միջադեպը կապ ունի Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ։ Ըստ լուրերի՝ 2025 թվականի մարտի 22-ին կրակոցներ էին հնչել Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում, ինչի հետևանքով մարդ էր սպանվել։

Վերոնշյալ քրեական վարույթի շրջանակներում նաև հարցաքննվել էր Դիանա Գասպարյանի ամուսինը, սակայն, դատելով իրավիճակից, այդպես էլ իրավապահները չկարողացան որևէ ապացույց գտնել նրա դեմ, որ նա կապ ունի տեղի ունեցած միջադեպի հետ։

Արդյունքում տեղեկություններ կան, որ չի բացառվում, որ այս դեպքն ևս կապ ունենա մեկ տարի առաջ տեղի ունեցած կրակոցների և սպանության հետ։

Ստեղծված իրավիճակի շուրջ անձամբ զրուցեցինք Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ, որը վստահեցրեց, որ կրակոցներն իրենց հետ կապ չունեն։

SHAMSHYAN.com-ը տեղեկություններ էր հրապարակել, որ միջադեպի մասնակիցներից մեկը իր մոտ եղած ինքնաձիգից 30-ից ավելի կրակոց է արձակել։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի քրեական ոստիկանները լուսաբացին հայտնաբերել են նաև 6-րդ մասնակցին, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը։