«25 տարի սիրո մեջ, սիրո հետ, սիրո օգնությամբ։ Շնորհակալ եմ իմ սեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Զարուհի Բաբայանն ու հրապարակել իր և ամուսնու հարսանեկան տեսանյութը:
Ավելի վաղ Զարուհի Բաբայանը նշել էր, որ շատ է փոխվել ամուսնանալուց հետո: «Երբ դու ապրում ես մի տանիքի տակ, մի կնոջ հետ, ով ունի մեծ կյանքի փորձ, հաջողություն, ով սիրված է ու շատ սիրում է, չես կարող չսովորել նրանից: Երբ մադու հետ ապրում ես, իսկ մենք մի տանիքի տակ ապրում ենք արդեն 25 տարի, ակամայից տեսնում ու լսում ես, ինչ-որ մի բան ընդունում ես, ինչ-որ բան՝ չես ընդունում: Որոշ հարցերում էլ տիկին Դևոյանն է ասում, որ ես իրեն փոխեցի»,- անկեղծացել էր երգչուհին: