news-details
Հասարակություն

2025 թ-ի համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ բոլոր քաղաքացիները։ Միաժամանակ, եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում»։

Տեղեկատվական հոլովակում ծանոթացեք եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման մանրամասներին, մասնավորապես.

ովքեր են ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,
ինչպես ներկայացնել հայտարարագիր,
որոնք են հայտարարագրման ենթակա եկամուտները,
հայտարարագրվող եկամուտներից որոնք են լրացվում ինքնաշխատ, որոնք՝ ինքնուրույն քաղաքացիների կողմից,
երբ ներկայացնել հայտարարագիր:
Եղե՛ք իրազեկ, ներկայացրե՛ք հայտարարագիրը ժամանակին: